Արտաքին 5 տարի առաջ - 21:58 16-09-2021

Թուրքիայում հետապնդում է սկսվել Ցեղասպանությունը ճանաչող փաստաբանի նկատմամբ

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, Թուրքիայում հետաքննություն է սկսվել «Մարդու իրավունքների ասոցիացիայի» Ադանայի մասնաճյուղի ղեկավար, փաստաբան Յակուփ Աթաշի նկատմամբ: Պատճառը սույն թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ կազմակերպության Ադանայի մասնաճյուղի տարածած հայտարարությունն է:

Ադանայի գլխավոր դատախազությունը «ժողովրդի մի հատվածին ատելության և թշնամանքի դրդելու» մեղադրանքով հետաքննություն է սկսել Յակուփ Աթաշի նկատմամբ՝ տարածված ամբողջ հայտարարությունը հանցագործություն համարելով:

Աթաշը, իրավապահ մարմիններին ներկայանալով, հայտնել է, որ հայտարարությամբ արտահայտել է իր անձնական կարծիքը՝ չունանալով ատելություն և թշնամանք սերմանելու նպատակ: Նա հրաժարվել է ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները՝ նշելով, որ համաձայն ՄԻԵԴ որոշումների, իր կատարած հայտարարությունը տեղավորվում է խոսքի ազատության իր իրավունքի շրջանակներում:

Աթաշի կարծիքով՝ իր նկատմամբ սկսված հետաքննության նպատակն է վախեցնել մարդու իրավունքի պաշտպաններին:

«Այս հետաքննությունը նշանակում է հարձակում մտքի և խոսքի ազատության վրա: Սա հետաքննություն է իմ անձի և բոլոր մարդու իրավունքի պաշտպանների նկատմամբ»,- ասել է Աթաշը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի