Ներքին 5 տարի առաջ - 15:49 16-09-2021

ՀՀ արևելյան և հարավարևելյան սահմանի ամբողջ երկայնքով շարունակվում են ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունները

ՀՀ արևելյան և հարավարևելյան սահմանի ամբողջ երկայնքով շարունակվում են ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունները՝ հատուկ մշակված գործողություններով։ Այս մասին հայտնում է ՊՆ-ն:

Մարտական խնդիրների ընթացքն ու հաջորդականությունը, փոխգործակցության կարգը ճշգրտելուց հետո հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցել են իրենց առաջադրված ուսումնամարտական խնդիրների կատարմանը։ Կազմակերպվել են հատուկ մարտավարական մարզումներ՝ մարտական իրավիճակին հնարավորինս մոտ պայմաններում։ Իրականացվել են դարանակալման, հարձակման, պայմանական հակառակորդի կարևոր օբյեկտների հայտնաբերման ու ոչնչացման, նպաստավոր դիրքեր զբաղեցնելու և զորավարժության պլանով նախատեսված այլ գործողություններ։

Մեկ այլ ուղղությամբ անձնակազմը հաղթահարելով բարդ տեղանքը՝ հարձակվել է հակառակորդի հատուկ պահպանվող ռազմավարական օբյեկտի վրա, ոչնչացրել կենդանի ուժը, առգրավել փաստաթղթերն ու սպառազինությունը և վերադարձել։

Անցկացվող զորավարժությունների ընթացքը վերադաս հրամանատարությունը գնահատել է լավ․ ստորաբաժանումների գործողությունները ներդաշնակ են և սրընթաց, մարտական ոգին՝ բարձր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում