Արտաքին 5 տարի առաջ - 14:22 16-09-2021

Ֆրանսիացի զինվորականները սպանել են «Մեծ Սահարայում ԻՊ»-ի առաջնորդին

Ֆրանսիացի զինվորականները սպանել են «Մեծ Սահարայում Իսլամական պետություն» ջիհադիստական խմբավորման առաջնորդին: Ադնան Աբու Վալիդ ալ-Սահրաուիի «չեզոքացման» մասին լույս սեպտեմբերի 16-ի գիշերը Twitter-ում հաղորդել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Սա ևս մեկ մեծ հաջողություն է ահաբեկչական խմբավորումների դեմ մեր պայքարում»,- ընդգծել է նա:

Ենթադրվում է, որ այս խմբավորման մարտիկներն են հարձակումների մեծ մասն իրականացրել Մալիի, Նիգերի և Բուրկինա Ֆասոյի միջև ընկած տարածքում: Վերջին շրջանում տարածաշրջանում ավելացել են հարձակումները քաղաքացիական բնակչության նկատմամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»