Ներքին 5 տարի առաջ - 10:24 16-09-2021

Քաղաքացիներն ըննդեմ համայնքների խոշորացման. փակ է Սոթք-Վարդենիս ճանապարհը

Բնակիչները փակել են Գեղարքունիքի մարզի Սոթք-Վարդենիս ճանապարհը. նրանք բողոքում են համայնքների խոշորացման դեմ: Նրանք բողոքում են, որ համայնքների խոշորացումը բազմաթիվ խնդիրներ է առաջացնելու իրենց համար: Մասնակիցներից մեկը բողոքեց, որ միայն ճանապարհածախսը ահռելի գումար է կազմում. «Տաքսի 2 հազար դրամ է, մի թղթի համար ամեն անգամ 10 հազար դրամ ծախսում ենք, որ մի թուղթ վերցնենք: Որ 18 գյուղի դեպքում են տենց անում, բան մնացածն ինչ կլինի: Էն ժամաբնակ ընդհանրապես մեզ բանի տեղ չեն դնի:

Փախստականներ են ապրում, շան տեղ չեն դնում: Մինչեւ երբ պետք է ամբողջ գիշեր լուսամուտի դեմը նստենք, տեսնենք՝ թուրքը գալիս է, թե չի գալիս: Քիչ է, որ թուրքի բերանն ենք, հիմա էլ տենց են անում: Մեր պահանջն է, որ մեր 18 գյուղերը չմիանան: Ավելի լավ է ընդհանրապես առանձնացնեն, մեր 18 գյուղը մնալու է իրար հետ:

Չենք բացելու ճանապարհը, մեր ասածը չի անցնի, կգնանք Երեւան: Ոչ աշխատանքը գին ունի, ոչ կարտոշկեն, ոչ անասունը, ոչ միսը, ինչքա՞ն կարելի է»,-ասացին գյուղացիները:

Մեկ այլ բնակիչ էլ նշեց. «Նախ թող անվտանգությունն ապահովեն, նոր մտածեն միավորման մասին: ԱԺ-ում միայն իրենց օգտին են որոշում կայացնում, ժողովրդի մասին չեն մտածում, մեզ այդպիսի Ազգային ժողով պետք չի:

Մեր համայնքապետը շատ լավն է, չենք բողոքում իրենից: մեր համայնքապետը շշատ լավն է: Թող տարածքային նախարարը գա, մեր հարցին լուծում տա»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում