Ներքին 5 տարի առաջ - 22:06 15-09-2021

ՊԵԿ նախագահն ու փոխնախագահը աշխատանքային այցով մեկնել են Մոսկվա

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը սեպտեմբերի 15-ին երկօրյա այցով մեկնել են Մոսկվա` քննարկելու Հայաստանի և Ռուսաստանի մաքսային ու հարկային մարմինների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ-ից, այցի շրջանակում նրանք հանդիպել են Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինի հետ:

«ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ՌԴ գործընկերոջ հետ կարևորել է կառուցվածքային ստորաբաժանումների շփումների առավել ակտիվացումը՝ միջազգային կառույցներում ՀՀ և ՌԴ մաքսային մարմինների համար սկզբունքային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ միասնական մոտեցումների ձևավորման նպատակահարմարությունը որոշելու համար:

Կողմերն անդրադարձել են նաև ԵԱՏՄ շրջանակում մինչև ապրանքների բացթողումը և բացթողումից հետո մաքսային արժեքի նկատմամբ մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման, վարչարարության ավելի արդյունավետ իրականացման նպատակով հետագա համատեղ քայլերի ձեռնարկմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ՊԵԿ նախագահը և ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարն ընդգծել են Հայաստանի և Ռուսատանի մաքսային մարմինների միջև հետագա գործակցության անհրաժեշտությունն ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում:

ՊԵԿ նախագահը և նախագահի տեղակալն աշխատանքային այցի ընթացքում հանդիպում կունենան նաև Ռուսաստանի դաշնային հարկային ծառայության ղեկավար Դանիիլ Եգորովի հետ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում