Ներքին 5 տարի առաջ - 11:46 15-09-2021

Հայաստանից ՀԱՊԿ նիստերին չեն մասնակցել Հայաստանի ԱԳ նախարարն ու պաշտպանության նախարարը. Էդգար Ղազարյան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես լուսանկար է հրապարակել Դուշանբեում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստից, որից պարզ է դառնում, որ Հայաստանից դրան չի մասնակցել ՀՀ արտաքին գործերի նախարարն ու ՀՀ պաշտպանության նախարարը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանից միակ մասնակիցը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան շենքի վրա ձվերով գրոհի մասնակից ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն է։

ՀԱՊԿ-ի հանդեպ նման ցուցադրական արհամարհանք ցուցաբերած երկիրը ՀԱՊԿ-ի այն միակ անդամն է, որն իր երկրի և ՀԱՊԿ-ի պատմության մեջ առաջին անգամ դիմել է այդ կազմակերպությանն աջակցության խնդրանքով և կառավարության գործունեության ծրագրով ապավինում է այդ կազմակերպությանը` իր իսկ սահմանների պաշտպանության և անվտանգության կազմակերպման հարցում։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես լուսանկար է հրապարակել Դուշանբեում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստից, որից պարզ է դառնում, որ Հայաստանից դրան չի մասնակցել ՀՀ արտաքին գործերի նախարարն ու ՀՀ պաշտպանության նախարարը։ Հայաստանից միակ մասնակիցը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան շենքի վրա ձվերով գրոհի մասնակից ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն է։ ՀԱՊԿ-ի հանդեպ նման ցուցադրական արհամարհանք ցուցաբերած երկիրը ՀԱՊԿ-ի այն միակ անդամն է, որն իր երկրի և ՀԱՊԿ-ի պատմության մեջ առաջին անգամ դիմել է այդ կազմակերպությանն աջակցության խնդրանքով և կառավարության գործունեության ծրագրով ապավինում է այդ կազմակերպությանը` իր իսկ սահմանների պաշտպանության և անվտանգության կազմակերպման հարցում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով