Ներքին 5 տարի առաջ - 23:42 14-09-2021

Արայիկ Հարությունյանը այցելել է Ստեփանակերտի Ավետիք Իսահակյանի անվան դպրոց և ծանոթացել վերանորոգման ընթացքին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 14-ին այցելել է Ստեփանակերտի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 10 հիմնական դպրոց և ծանոթացել 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ հրթիռակոծության հետևանքով վնասված շենքի վերականգնման աշխատանքներին։

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ երկրի ղեկավարն իր դժգոհությունն է հայտնել աշխատանքների դանդաղ ընթացքի կապակցությամբ՝ հանձնարարելով շինարարության ոլորտի պատասխանատուներին մինչև սեպտեմբերի վերջ ավարտել նոր պատուհանների տեղադրումը՝ աշակերտների և ուսուցիչների համար ապահովելով անհրաժեշտ պայմաններ բնականոն դասապրոցես իրականացնելու համար։

Ըստ աղբյուրի՝ Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է նաև դպրոցի մասնաշենքերի՝ նախագծով նախատեսված վերակառուցման և վերանորոգման փուլային աշխատանքների ընթացքով և ընդգծել, որ առավելագույնս սեղմ ժամկետներում դրանք պետք է շահագործման հանձնվեն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով