Ներքին 5 տարի առաջ - 16:21 14-09-2021

Եռամսյա հավաքների առաջին զոհը

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, ըստ ՊՆ հաղորդագրության, մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978 թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը:

Oragir.news-ին հասած հավաստի տեղեկություններով՝ պահեստազորի սերժանտ Հովակիմյանը զինվորական ծառայության էր անցել ՊՆ-ի կողմից հայտարարված եռամսյա վարժական հավաքների շրջանակում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ից մեկնարկել են ՊՆ-ի եռամսյա վարժական հավաքները, որոնց մասնակցում են պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայիններ։ Վաղվանից՝ սեպտեմբերի 15-ին, մեկնարկելու են նոր եռամսյա վարժական հավաքները՝ կրկին նույն կատեգորիայի պահեստազորայինների մասնակցությամբ։ Հիշեցնենք նաև, որ, ըստ մամուլում տարածված տեղեկությունների, զինծառայողը մահացել է միջանձնային հարաբերությունների հողի վրա ծագած կռվի հետևանքով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով