Ներքին 5 տարի առաջ - 15:22 14-09-2021

Բացահայտվել է պատգամավորի ԲՀԿ-ական թեկնածուի կողմից ընտրողներին կաշառք տալու դեպք. քրգործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Արամայիս Ապրոյանը, համակարգելով կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի աշխատանքները, նախնական համաձայնություն է ձեռք բերել նույն գրասենյակի քարտուղար Սոնյա Զաքոյանի հետ՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ հիշյալ կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար շուրջ ութ տասնյակ ընտրողների սննդամթերքի տեսքով կաշառք տալու վերաբերյալ:

ՀՔԾ-ից հայտնում են, որ համաձայն ընտրողների հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության` Ա. Ապրոյանը 2021 թվականի հունիսի 8-ին և 9-ին Ս. Զաքոյանի միջոցով Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի 31 ընտրողների տվել է ընդհանուր շուրջ 180.000 ՀՀ դրամ արժողությամբ սննդամթերքի տեսքով կաշառք` յուրաքանչյուրին տրամադրելով 5000-10.000-ական ՀՀ դրամի սննդամթերքի փաթեթներ:

Ա. Ապրոյանը և Ս. Զաքոյանը, ինչպես նաև ընտրակաշառք ստացած առանձին քաղաքացիներ հունիսի 9-ին բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Գավառի բաժին, որպիսի պայմաններում վերջիններս իրենց կամքից անկախ հանգամանքներով զրկվել են սննդամթերքի փաթեթները ցուցակներում ընդգրկված մնացած ընտրողներին որպես կաշառք տալու հնարավորությունից:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար 7 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արամայիս Ապրոյանին և Սոնյա Զաքոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Ա. Ապրոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրա վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի