Ներքին 5 տարի առաջ - 14:38 14-09-2021

Երևանի ավագանին ընդունեց պարգևավճարների ֆոնդը 100 մլն դրամ սահմանելու որոշումը

Երևանի ավագանին որոշեց «Կառավարման մարմնի պահպանում» ծրագրում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածն ավելացնել 832 մլն 74 հազար դրամով։

Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը հայտնեց, որ ըստ նախագծի պահուստային ֆոնդի վարչական մասն էլ կհամալրվի 28 մլն 880 հազար դրամով՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածը նվազեցնելով 860 մլն 955 հազարով։

«Նախորդ ավագանու նիստի ժամանակ աշխատավարձի բարձրացման մասով օրենքի տրամաբանական շարունակությունն է, որի արդյունքում պարգևավճարների ֆոնդը սահմանվել է 100 մլն դրամ, իսկ մնացած գումարը տեղափոխվել է աշխատավարձերի ծախսային մաս»,- նշեց Ներսիսյանը։

Որոշումն ընդունվեց միաձայն՝ 37 «կողմ» ձայներով։

Երևանի ավագանին հուլիսի 29-ին կայացած արտահերթ նիստում քննարկել և որոշել էր բարձրացնել քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի հաստիքային միավորների դրույքաչափերը: Նախագծով նախատեսվում էր վերանայել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի հաստիքացուցակը, մասնավորապես, դրանում նախատեսված հաստիքային միավորների դրույքաչափերը: Նախագծով առաջարկվում էր բարձրացնել շուրջ 2000 աշխատակցի աշխատավարձերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան