Ավելին 5 տարի առաջ - 12:58 14-09-2021

Հետազոտությունը պարզել է COVID-19-ից հետո ամենատարածված հետևանքները

HeadHunter ընկերությունը հետազոտություն է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ թուլությունը, աշխատունակության և ուշադրության կենտրոնացման նվազումը կորոնավիրուսի ամենատարածված հետևանքներն են:

Հետազոտությանը մասնակցել է 2386 աշխատող և աշխատանք փնտրող մարդ: Հետազոտությունն անցկացվել է ընթացիկ տարվա օգոստոսի 22-ից սեպտեմբերի 1-ը:

Յուրաքանչյուր երկրորդ մասնակից հաղորդել է, որ հիվանդացել է կորոնավիրուսով վերջին մեկուկես տարվա ընթացքում: Նրանց 46%-ը նշել է արտադրողականության ընդհանուր նվազման մասին, 24%-ը չի նկատել հիվանդության որևէ բացասական ազդեցություն, 22%-ը չի զգացել դրանք, 7%-ը դժվարացել է պատասխանել, իսկ 49%-ը հայտարարել է, որ կորոնավիրուսից հետո ավելի ուժեղ և ավելի արագ է հոգնում աշխատավայրում:

Հարցվածների մոտ 60%-ը նշել է, որ դեռ զգում է կորոնավիրուսի հետևանքները: Առավել տարածված են թուլությունն ու հոգնածությունը, որոնցից բողոքում է հարցվածների 62%-ը, 48%-ը նշել է արդյունավետության և ուշադրության կենտրոնացման նվազման մասին, 43%-ը՝ մոռացկոտության, 42%-ը՝ հոտառության հետ կապված խնդիրների մասին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան