Արտաքին 5 տարի առաջ - 21:28 13-09-2021

Դավութօղլուն հայտարարել է, որ ինքը դեմ է քրդամետ կուսակցության փակմանը

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, Թուրքիայի ընդդիմադիր «Ապագա» կուսակցության (Gelecek Partisi) նախագահ, Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Դիարբեքիր կատարած այցի ժամանակ խոսել է իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) ներսում տեղի ունեցած փոփոխությունների մասին:

Դավութօղլուն մասնավորապես հայտարարել է, որ ԱԶԿ-ն սկսել է առաջնորդվել «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելիի և «Հայրենիք» (Vatan) կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի գաղափարներով:

Խոսելով քրդական հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումից՝ Դավութօղլուն նշել է.

«Օրինակ, մենք միակ կուսակցությունն ենք, որը հստակ իր ծրագրում գրում է մշակութային իրավունքների համատեքստում կրթական գործընթացի մեջ քրդերենը ներառելու մասին: Սա արդեն սկսվել էր դպրոցներում, բայց այդպես էլ չշարունակվեց, որովհետև մեր հեռանալուց հետո «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հետևեց Բահչելիի և Փերինչեքի ճանապարհին»:

Այնուհետև Դավութօղլուն հայտարարել է, որ ինքը դեմ է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) փակվելուն, ինչպես նաև բոլոր քաղաքական ձերբակալություններին՝ շեշտելով որ օրենքն օբյեկտիվ պետք է գործի, քանի որ ոչ ոք օրենքից վեր չէ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի