Ներքին 5 տարի առաջ - 11:15 13-09-2021

Արցախի հարցերի մշտական հանձնաժողով ստեղծելու առաջարկը չընդունվեց. ՔՊ-ն չի մասնակցել քվեարկությանը

Այսօր ԱԺ-ում քննարկման դրվեց «Հայաստան» դաշինքի կողմից առաջարկված Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի անվանումը «Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի մշտական հանձնաժողով»-ով վերանվանելու նախագիծը:

Աղվան Վարդանյանը նախագծին դեմ քվեարկող և բացասական կարծիք ներկայացող պատգամավորներին խնդրեց ևս մեկ անգամ լուրջ մտածել ՀՀ-ի առջև ծառացած խնդիրների մասին. «Մենք լրջագույն խնդիրներ ունենք և պարտավոր ենք համարձակ գործել ու կոնկրետ ազդակներ հաղորդել և՛ մեր բարեկամներին, և՛ մեր թշնամիներին»:

Գլխադասային պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ նշեց, որ ներկայացած առաջարկը չի լուծում առաջնահերթ կարևորագույն խնդիրները:

Քվեարկությունից առաջ ընդդիմադիր ուժերի առաջարկով նիստը 20 րոպե ընդհատվեց, որից հետո ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջոյանը հայտարարեց, որ իշխող կուսակցությունը չի մասնակցելու քվեարկությանը:

30 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքով առաջարկն չընդունվեց:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով