Արտաքին 5 տարի առաջ - 10:03 13-09-2021

ԿՀՎ նախկին ղեկավարը կարծում է, որ «Ալ-Քաիդայի» առաջնորդը գտնվում է Աֆղանստանում

«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Այման ալ-Զավահիրին գտնվում է Աֆղանստանում, որտեղ նրան ապաստան են տվել ​​«Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավարի նախկին պաշտոնակատար Մայքլ Մորելը:

«Մենք այդպես ենք կարծում: Սա նշանակում է, որ թալիբներն այսօր ապաստան են տալիս Ալ-Զավահիրիին, այսինքն՝ թալիբներն այսօր ապաստան են տալիս «Ալ-Քաիդային»»,- ասել է նա՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի ամառային զեկույցի արդյունքները:

Նրա կարծիքով՝ թալիբների հաղթանակը ոգեշնչել է աշխարհասփյուռ ջիհադիստներին:

«Թալիբները պնդում են, որ իրենք ոչ միայն հաղթել են ԱՄՆ-ին, այլև իրենք ... հաղթել են ՆԱՏՕ-ին, ... հաղթել են աշխարհի ամենամեծ ռազմական ուժին: Տոնակատարությունն ընթացքի մեջ է: ... Կարծում եմ, որ ջիհադիստները ոչ միայն կխրախուսվեն, այլև նրանցից շատերը կմեկնեն Աֆղանստան՝ տոնակատարությանը մասնակցելու համար»,- ավելացրել է Մորելը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»