Ներքին 5 տարի առաջ - 21:22 12-09-2021

Ադրբեջանցիները բեռները ստուգելուց հետո ստացական են հանձնում իրանցի վարորդներին

Այսօր ԱԱԾ-ն տեղեկություն էր տարածել, որ ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

Մինչ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ, ադրբեջանցիները ստուգում, նոր միայն ազատ են արձակում իրանական բեռնատարները։ Ստուգումից հետո իրանցի վարորդներին նմանօրինակ ստացական են հանձնում, որտեղ մոտավոր թարգմանությամբ գրված է.

ՀԱՐԱՎԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ՝ Ընդհանուր մաքսային ՝ 4100019441

(Եթե հաճախորդը իրավաբանական անձ է, ապա նրա անունն ու TIN-ն է անունը, aa aayadi և VOEN-)

ԵԿԱՄՏԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Ապրանքի չափը, աշխատանքը, սպասարկումը և այլն․․․․:

Նշենք նաև, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի կինը, Para.tv-ի հիմնադիր Էլիզաբեթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանցի սահմանապահ ոստիկանները, Որոտանում դրված իրենց անցակետում, պարսկական բեռնատար մեքենաներից 50 000 դրամի համարժեք գումար են պահանջում, որպեսզի թույլ տան անցնել ճանապարհը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան