Ներքին 5 տարի առաջ - 18:41 12-09-2021

Գորիսի քաղաքապետի թեկնածուները երեքն են

Այսօր, հոկտեմբերին կայանալիք Մեղրի, Գորիս, Տեղ և Տաթև համայնքներում քաղաքական ուժերի ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջին օրն է։ Տեղեկացանք, որ Գորիսի թիվ 34 կենտրոնական ընտրական հանձնաժողովում մինչ այս պահը մասնակցության հայտ են ներկայացրել ընդամենը 3 քաղաքական ուժ՝ Գորիսի քաղաքապետի իրենց թեկնածուներով։

«Առուշ Առուշանյան» դաշինքը՝ գլխավորությամբ Գորիսի կալանավորված քաղաքապետ Առուշ Առուշանյանի, որի ներկայացուցիչները վստահ են՝ իրենց թեկնածուն համակիրների խոշոր բանակ ունի, եւ իր գործունեությամբ նա ապացուցել է, որ քաղաքապետի պաշտոնին արժանի է։

«Հայ Ազգային կոնգրեսը» ևս մասնակցության հայտ է ներկայացրել։ Կոնգրեսի ցուցակը գլխավորում է ՀԱԿ անդամ, Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիսի գործող ավագանու անդամ Կարեն Լազարյանը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորում է Վլադիմիր Աբունցը, որը Մեղրիի մաքսային կետ-բաժնի նախկին պետն է եղել՝ 2019 թվականի մարտի 8-ից, այժմ չի աշխատում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան