Արտաքին 5 տարի առաջ - 23:29 11-09-2021

Աֆղանստանում թալիբները նախագահական պալատի վրա բարձրացրել են իրենց դրոշը

«Թալիբան» շարժման անդամներն իրենց դրոշը բարձրացրել են Աֆղանստանում գտնվող նախագահական պալատի վրա նույն օրը, երբ ԱՄՆ-ն և աշխարհը նշում էր սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 20-րդ տարելիցը: Այս մասին հայտնում է AP- ն:

«Թալիբանի» նոր «վարչապետ» Մոհամմադ Հասան Ախունդը դրոշ է բարձրացրել տեղական ժամանակով առավոտյան ժամը 11-ին՝ 33 հոգուց բաղկացած ժամանակավոր «կառավարության» պաշտոնական մեկնարկի արարողությանը:

Ավելի վաղ «Թալիբանի» մեկ այլ պաշտոնյա հայտնել էր, որ ուրբաթ օրը պալատում առաջին անգամ բարձրացվել է կրոնական աշխարհազորայինների սեւ-սպիտակ դրոշը: Զինյալ խմբավորումը նկարել է նաև իրենց պաստառը ԱՄՆ դեսպանատան դարպասի մոտ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին հայտնի է դարձել Աֆղանստանի ժամանակավոր կառավարության նշանակման մասին: Նրա ղեկավարը դարձել է մոլլա Մոհամմադ Հասան Ախունդը, իսկ նրա տեղակալը` մոլլա Աբդուլ Հանի Բարադարը: Թալիբները հայտարարել են, որ նոր կառավարությունը ներառական է լինելու, սակայն այն ներառում է միայն թալիբների ներկայացուցիչներին:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կառավարության երդմնակալությանը հրավիրված են եղել Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, Քաթարի, Թուրքիայի և Պակիստանի ներկայացուցիչները: Իր հերթին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Մոսկվան որևէ կերպ չի մասնակցի Աֆղանստանի նոր կառավարության երդմնակալության արարողությանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով