Ներքին 5 տարի առաջ - 23:11 10-09-2021

Գործատուն որևէ իրավունք չունի աշխատանքից ձեզ ազատելու․ իրավաբանը մեկնաբանել է պատվաստման պահանջը

Ինչ անել հոկտեմբերի 1-ից, երբ ձեր գործատուն հորդորել է չներկայանալ աշխատանքի եթե չունեք ՊՇՌ բացասական արդյունքով թեստ կամ չեք պատվաստվել։ Այս հարցին ֆեյսբուքյան իր էջում փորձել է պատասխանել իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

«Անպայման ներկայանալ աշխատանքի և ձեր մուտքը աշխատավայր արգելելու մասին պահանջել գրավոր հիմնավորում։

Եթե ներկայանաք առանց պատվաստվելու և առանց բացասական ՊՇՌ թեստի, գործատուն որևէ իրավունք չունի աշխատանքից ձեզ ազատելու։

Իսկ եթե չներկայանաք աշխատանքի բանավոր հրահանգի կամ հորդորի արդյունքում, ապա գործատուն կկարողանա ձեզ հետ լուծել աշխատանքային պայմանագիրը անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու հիմքով։

Հիշեք, որ որևէ մեկը, առավել ևս նախարարի հրամանով իրավունք չունի հարկադրել ձեզ պատվաստվելուն։ Պատվաստվել կարող եք բացառապես սեփական կամքով»,- գրել է Հայրապետյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի