Ներքին 5 տարի առաջ - 12:56 09-09-2021

Բուհերի կառավարման խորհուրդները կունենան 20 անդամ՝ կողմերի հավասար ներկայացվածությամբ

ՀՀ պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդներն այսուհետ կձևավորվեն միասնական մոտեցմամբ․ դրանց թվակազմը նվազեցվել է մինչև «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքով սահմանված շեմը՝ 20 անդամ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:

Ներկայացուցչական համամասնությունը՝ պրոֆեսորադասախոսական կազմ, ուսանողություն, բուհի հիմնադրի և լիազորված մարմնի ներկայացուցիչներ, բաշխվել է հավասարապես․ խորհրդի ձևավորող յուրաքանչյուր կողմին հատկացվում է կազմի 25 տոկոսը ձևավորելու իրավունք` 5-ական անդամի ներկայացվածություն։

Հոկտեմբերի 8-ին կայացած նիստում ՀՀ կառավարությունը նմանօրինակ որոշում է կայացրել՝ փոփոխություններ կատարել Կառավարության մի շարք որոշումներում՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կանոնադրություններում։ Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է բուհական համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման և բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումները համակարգային դարձնելու նպատակադրությամբ։

Ներկայում 16 պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից 12-ն ունեն հիմնադրամների կազմակերպական-իրավական ձև, իսկ 4-ը՝ պետական ոչ առևտրային կազմակերպության: Դրանց գործունեությունը կարգավորվում է «Հիմնադրամների մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Կրթության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքներով և համապատասխան բուհերի՝ հիմնադրի հաստատած կանոնադրություններով։

ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշմամբ և բուհերի կանոնադրություններում այժմ սահմանված են խորհուրդների տարբեր թվաքանակներ՝ 32 կամ 24 հոգի (ոչ պակաս 20 և ոչ ավելի, քան 32), իսկ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքով նախատեսված ներկայացուցչական համամասնությունը բաշխված է հավասարապես՝ խորհրդի ձևավորող յուրաքանչյուր կողմին հատկացվում է կազմի 25 տոկոսը ձևավորելու իրավունք։

Ներկայացվածության նման բաշխվածությունը և գործող թվաքանակը երբեմն բացասաբար են անդրադառնում խորհուրդների՝ կառավարչական որոշումներ կայացնելու օպերատիվության վրա, որոշ դեպքերում հանգեցնում խորհուրդների նախագահների և ռեկտորների ընտրության գործընթացի արգելափակմանը։

Ընդունված որոշմամբ փաստացի պահպանվում են բուհերի հոգաբարձուների խորհրդի ձևավորման նախկինում գործող համամասնությունները, ըստ որի՝ խորհրդում ներգրավված բոլոր կողմերն ունեն հավասար ներկայացվածություն։ Ակնկալվում է, որ պետական բուհերի կանոնադրություններում առաջարկվող փոփոխություններով կապահովվի վերջիններիս բնականոն գործունեությունը:

Որոշմամբ սահմանվել է նաև, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների խորհուրդները կձևավորվեն մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը, իսկ գործող խորհուրդները կշարունակեն իրենց լիազորությունների իրականացումը, որոնք կդադարեն նոր խորհուրդների ձևավորման պահից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում