Ներքին 5 տարի առաջ - 12:27 09-09-2021

Ցորի զորամասի հրետանային դիվիզիոնի անհայտ կորած զինծառայողի ծնողը ձախողված մարտական գործողություններից մանրամասներ է ներկայացրել

Այսօր մամուլի ասուլիսի էին հրավիրել Ցորի զորամասի հրետանային դիվիզիոնի անհետ կորած զինծառայողների ծնողները, որի ընթացքում ներկայացրին սեփական հետաքննությունների ընթացքում ձեռք բերած տվյալներն ու մանրամասները:

«Մարտական գործողությունների հենց սկզբում դիվիզիոնը զբաղեցրել է իր դիրքերն Աղդամի շրջանում, այնուհետև կրակային դիրքեր զբաղեցրել նաև Վազգենաշենում: Այնտեղ մինչև հոկտեմբերի 5-ը կատարել է իր մարտական խնդիրը: Հոկտեմբերի 5-ին առաջադրանք է ստացել շարժվել Հադրութի ուղղությամբ, որտեղ մեր ստորաբաժանումներն ու զորամասերը բավականին ծանր վիճակում էին:

Դիվիզիոնը զբաղեցրել էր մարտական դիրք Հադրութի շրջանի Ջրաշխարհ կոչվող տեղամասում, այնտեղ կահավորել կրակային դիրք, սակայն պաշտպանության բանակի հրետանու պետի ցուցումով, նրանք առաջ են շարժվել դեպի Հադրութ, անցել քաղաքը և այդ շրջանում կրակային դիրքեր զբաղեցրել: Այնուհետև պարզվել է, որ այդ կրակային դիրքերը զբաղեցնում են հակահարված իրականացնելու համար: Սա կոպիտ խախտում է եղել, քանի որ հակահարված իրականացնելու համար հակառակորդը պետք է կանգնեցված լիներ, չունենար ռեզեռվներ և, ամենակարևորը, մենք պետք է ունենայինք ռեզեռվներ, ինչը չունեինք: Այդ 2 զորամասերը տարիներ շարունակ տվյալ տարածքում ոչ մի մարտական զորավարժություն չեն իրականացրել, նրանց համար այդ տեղանքը լրիվ անծանոթ է եղել և թեժ մարտական գործողությունների ընթացքում շփոթվելու և կոպիտ սխալներ թույլ տալու հավանականությունը մեծ էր:

Մեր վերջին ամենահուժկու ուժերը նետել են այդ օպերացիայի մեջ և շարքից հանել, ինչը հետագայում հակառակորդի նոր բարեհաջող հարձակումներին պատճառ է դարձել: Այս ամենի ողջ պատասխանատուն բանակի ղեկավարությունն է: Այս ամենը մանրամասն նշեցի, քանի որ սա է մեր երեխաների կորստի գլխավոր պատճառը»,- նշեց անհայտ կորած զինծառայողի ծնողը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան