Ներքին 5 տարի առաջ - 11:54 09-09-2021

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևի անժամանակ մահվան կապակցությամբ:

Հեռագրում մասնավորապես ասված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Խոր ցավով տեղեկացա Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևի՝ ծառայողական պարտականությունները կատարելիս ողբերգական մահվան մասին:

Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խնդրում եմ Ձեզ անկեղծ կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել Եվգենի Զինիչևի ընտանիքին և ընկերներին»:

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 8-ին, ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում կյանքի 56-րդ տարում ողբերգական կերպով մահացել էր ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար, բանակի գեներալ Եվգենի Զինիչևը հայտնի կինոռեժիսոր Ալեքսանդր Մելնիկի հետ միասին, ում կյանքն էլ հենց նա փորձել էր փրկել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում