Արտաքին 5 տարի առաջ - 19:26 08-09-2021

Reuters-ի անդրադարձը Թուրքիա-Արաբական Միացյալ Էմիրություններ հարաբերություններին

Reuters Միջազգային լրատվական գործակալությունը վերլուծություն է ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) թագաժառանգ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հանդիպման վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

«Թուրքիան և ԱՄԷ-ն զսպում են հակամարտությունը բորբոքող և տնտեսությանը վնաս հասցնող տարաձայնությունները» վերտառությամբ հոդվածում նշվում է, որ ըստ պաշտոնյաների ու դիվանագետների՝ տարիներ ի վեր շարունակվող թշնամությունից հետո Թուրքիան և ԱՄԷ-ն կարծես թե թուլացրել են հակամարտությունը բորբոքող լարումները՝ ներառյալ Լիբիայի պատերազմը։ Ընդգծվում է, որ թեև երկու երկրների միջև քաղաքական տարաձայնությունները շատ լուրջ են, ակնկալվում է, որ Թուրքիան ու ԱՄԷ-ն խնդիրները կարգավորելու և Միջին Արևելքում խզման գծի վերածված գաղափարական հակասությունները լուծելու փոխարեն կկենտրոնանան տնտեսական թեմաների վրա։

Reuters-ի հետ զրույցում ԱՄԷ-ից մի պաշտոնյա, մատնանաշելով տրանսպորտի, առողջապահության և էներգետիկայի ոլորտում առկա առևտրային և ներդրումային հնարավորությունները, ընդգծել է. «ԱՄԷ-ն շահագրգռված է ուսումնասիրել կապերի ամրապնդման հեռանկարները»։ Պաշտոնյան նշել է, որ առաջնահերթությունը տրվելու է տնտեսության ոլորտում արվող քայլերին, քանի որ մյուս հարցերում համաձայնություն ձեռք չի բերվել։ Նա շեշտել է, սակայն, որ այդ մյուս հարցերի մեծ մասը լուծելու համար «ձևավորվել է ցանկություն»։

Անանուն հանդես եկող մի թուրք պաշտոնյա էլ նշել է, որ տարածաշրջանում լարված հարաբերությունների արժեքը կայուն չէ, երբ խոսքը գնում է Թուրքիայի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի մասին։

Հոդվածում Թուրքիա-ԱՄԷ հարաբերությունների վերլուծության համատեքստում նշվել է, որ Թուրքիան Թունիսից մինչև Սիրիա աջակցում է «Մուսուլման եղբայրներին» և նրանց իսլամական դաշնակիցներին, ինչն էլ անհանգստացնում է ԱՄԷ ղեկավարներին, որոնք «Մուսուլման եղբայրներին» դիտում են, որպես քաղաքական և անվտանգային սպառնալիք։

«Թուրք պաշտոնյաները և Ծոցի դիվանագետները նշում են, թե երկու երկրներն էլ գիտակցում են, որ աշխարհաքաղաքական լարվածությունները ունեն տնտեսական գին, որը մեծանում է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված։ Տնտեսական գինը հատկապես զգաց Էրդողանը։ Համառ 19 տոկոսանոց գնաճը գները բարձրացրեց և պետական բանկերը վաճառեցին իրենց 128 միլիարդ դոլար օտար ռեզերվները լիրային աջակցելու համար»,-նշվել է վերլուծականում։

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը և Արաբական Միացյալ Էմիրությունների թագաժառանգը հեռախոսազրույց են ունեցել օգոստոսի 31-ին։ Մինչ այդ՝ օգոստոսի 18-ին, Էրդողանն ընդունել է ԱՄԷ-ի ազգային անվտանգության խորհրդական շեյխ Թահնոուն բին Զայեդ Ալ Նահյանին։ Բարձր մակարդակի այս շփումները բնութագրվել են որպես նոր էջի սկիզբ 2013 թ-ից հետո «թշնամության մակարդակի» հասած Թուրքիա-ԱՄԷ հարաբերություններում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան