Ներքին 5 տարի առաջ - 16:55 08-09-2021

ԱԺ-ի նախագահը Վիեննայում հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահի հետ

Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 8-ին հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենի հետ:

Ըստ ԱԺ պաշտոնական կայքի՝ հանդիպմանը երկուստեք կարևորվել է քաղաքական երկխոսության շարունակականությունը, որի խթանման գործոններից է նաև խորհրդարանական դիվանագիտությունը:

«Ալեն Սիմոնյանը նշել է, որ բարձր է գնահատում Լյուքսեմբուրգի հավասարակշված և անաչառ դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում` երախտագիտություն հայտնելով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի կողմից 2020 թ. հոկտեմբերի 16-ին և 2020 թ. դեկտեմբերի 24-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի կարևորությունն ընդգծող բանաձևերի ընդունման կապակցությամբ:

Զրույցի ընթացքում ԱԺ նախագահը նշեց, որ անհրաժեշտ է նաև խթանել միջխորհրդարանական համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում: Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական արժեքների զարգացմանն ուղղված գործընթացներին:

Զրուցակցի խնդրանքով ԱԺ նախագահը տեղեկատվություն տրամադրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլից` պատմելով նաև Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների և նրանց վերադարձնելու կապակցությամբ տարվող աշխատանքների մասին: Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ հայկական կողմն ապավինում է իր բոլոր գործընկերների աջակցությանը` ռազմագերիների շուտափույթ արձակումն ապահովելու համար:

Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստանի Հանրապետություն` ՀՀ-ի և Լյուքսեմբուրգի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ` միաժամանակ հավելելով, որ կարելի է քննարկել խորհրդարանների մակարդակով երկու երկրների մայրաքաղաքներում համատեղ միջոցառումների կազմակերպման հնարավորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան