Արտաքին 5 տարի առաջ - 15:31 08-09-2021

Victoria's Secret-ի մոդելն ամուսնացել է Snapchat-ի թոփ-մենեջերի հետ

Victoria's Secret-ի մոդել Ժասմին Թուքսն ամուսնացել է Snapchat-ի թոփ-մենեջեր, Էկվադորի փոխնախագահի որդի Խուան Դավիդ Բորերոյի հետ: Այս մասին հաղորդում է Page Six-ը:

Ինչպես տեղեկացրել են պարբերականի աղբյուրները, հարսանիքը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին մայրաքաղաք Կիտոյում և դարձել Հարավային Ամերիկայի ամենաաղմկահարույց իրադարձություններից մեկը:

Արարողությունը տեղի է ունեցել Սուրբ Ֆրանցիսկոսի 16-րդ դարի եկեղեցում՝ հյուրերի ներկայությամբ: Նրանց թվում էին նաև Victoria's Secret-ի այլ «հրեշտակներ»՝ Սառա Սամպայոն, Ջոզեֆին Սկրայվերը, Լաիս Ռիբեյրոն և Քեդսի Մերիտտը:

Հարսանիքի համար Ժասմին Թուքսը ընտրել է լիբանանյան Zuhair Murad ապրանքանիշի երկար թևերով ժանյակավոր զգեստ:

Snapchat-ի միջազգային բաժինը ղեկավարող Խուան Դավիդ Բորերոյի հետ նշանադրության մասին մոդելը հայտարարել է 2020 թվականի սեպտեմբերին: Ինչպես Ժասմին Թուքսը պատմել է Vogue-ին, փեսան նրան նշանադրության մատանին հանձնել է դրոնի միջոցով:

«Ես լսեցի, թե ինչպես է դրոնը թռչում իմ գլխավերևում, որից կապած էր պարանը, իսկ դրա վերջում կար մի փոքրիկ սև պարկ,- ասել է նա:- Երբ դրոնը մոտեցավ, նա բռնեց պարկիկը, այնտեղից հանեց տուփը և կանգնեց մեկ ծնկի վրա»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»