Արտաքին 5 տարի առաջ - 21:58 07-09-2021

«Թալիբանը» հայտարարել է կառավարության նոր կազմի մասին

«Թալիբանի» ներկայացուցիչները հրապարակել են երկրի նոր կառավարության կազմը։ Այս մասին հայտնում է Ariana News-ը:

Աֆղանստանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել «Թալիբանի» ղեկավարության ներկայացուցիչ Ամիր Խան Մութթաքին:

Մոհամմադ Հասա Ախունդը նշանակվել է Աֆղանստանի վարչապետի պաշտոնակատար: Նա Շուրայի՝ «Թալիբանի» առաջնորդական խորհրդի ղեկավարն է:

Թալիբների առաջնորդի տեղակալ Հայբաթուլլահ Ախունդզադը՝ շարժման հիմնադիր Մոլլա Մոհամմադ Յակուբի ավագ որդին, նշանակվել է պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար։

«Թալիբան» շարժման քաղաքական գրասենյակի ղեկավար մոլլա Աբդուլ Հանի Բարադալը նշանակվել է Աֆղանստանի փոխվարչապետ:

Դաշտային հրամանատար, թալիբների «Հաքքանի ցանցի» ամենաարմատական ​​թևի առաջնորդ Սիրաջուդդին Հաքանին նշանակվել է ներքին գործերի նախարարության ղեկավարի ժամաակավոր պաշտոնակատար:

Շեյխ Մավլավի Նուրուլլահ Մունիրը դարձել է կրթության նախարար:

Քաղաքական թևի անդամ, մոլլա Աբդուլ Հաք Վասիկը նշանակվել է Աֆղանստանի հետախուզության ղեկավար:

Մոհամմադ Հանիֆը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար։

Խեդայաթուլլահ Բադրին նշանակվել է ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար։

Մոլլա Մոհամմադ Իդրիսը նշանակվել է Կենտրոնական բանկի ղեկավար:

Միջազգային մակարդակով «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը նշանակվել է մշակույթի և տեղեկատվության նախարար:

Թալիբներն ընդգծել են, որ հայտարարված կազմը ժամանակավոր է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան