Ավելին 5 տարի առաջ - 19:13 07-09-2021

Մեխիկոյում՝ Կոլումբոսի արձանի տեղում, հնդկացի կնոջ քանդակ կտեղադրվի

Մեխիկոյի Ռեֆորմիստական ​​պողոտայում գտնվող Կոլումբոսի արձանի փոխարեն կտեղադրվի Կենտրոնական Ամերիկայի բնիկ ժողովուրդների ներկայացուցչի քանդակը: Այս մասին հաղորդում է Paris Match-ը:

Սեպտեմբերի 15-ին Մեքսիկայի անկախության 200-ամյակի տոնակատարությունից մի քանի օր առաջ, Քրիստոֆեր Կոլումբոսի հուշարձանի փոխարեն, քանդակագործ Պեդրո Ռեյեսի ստեղծած Օլմեկ ցեղից մի կնոջ արձան կտեղադրվի Մեքսիկայի մայրաքաղաքում: Այս մասին սեպտեմբերի 5-ին հայտնել է Մեխիկոյի քաղաքապետ Կլաուդիա Շայնբաումը բնիկ կանանց միջազգային օրվան նվիրվսծ միջոցառման ժամանակ:

«Հենց բնիկ կանայք են կրել Մեքսիկայի պատմության ամենածանր բեռը և նրանք ամենաքիչ ճանաչումն են ստացել», - հայտարարել է Կլաուդիա Շայնբաումը:

Նա ավելացրել է, որ Կոլումբոսի արձանի փոխարինումը խորհրդանշելու է «սոցիալական արդարության» ակտ և մայրցամաքի նվաճումից ի վեր բնիկ ամերիկացիների դիմադրության 500-ամյա շրջանի ճանաչում:

Կոլումբոսի արձանը «կտեղափոխվի անվտանգ, հարմար և արժանապատիվ վայր», - վստահեցրել են Մեքսիկայի մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտից:

Միևնույն ժամանակ, այն հեռացվել էր Բարեփոխումների պրոսպեկտից դեռևս 2020 թվականի հոկտեմբերին՝ վանդալների հարձակման հետևանքով: Բացի այդ, սոցիալական ցանցերում արշավ էր սկսվել՝ Մեքսիկայի մայրաքաղաքի կենտրոնական փողոցից Քրիստոֆեր Կոլումբոսի արձանը հեռացնելու պահանջով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով