Ներքին 5 տարի առաջ - 16:30 07-09-2021

Արմեն Գևորգյանի և Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Այսօր Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը:

Նիստին ելույթ ունեցավ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը և նշեց, որ ներկայացնում է ինքնաբացարկ, քանի որ խախտվել է իր պաշտպանյալի՝ Արմեն Գևորգյանի արդար դատաքննության իրավունքը:

Նա նշեց նաև, որ դատավորն անձնական վեճ ունի իր հետ: Իր և դատավորի միջև չի կարող լինել կառուցողական համագործակցություն:

Դատավորը մերժեց Ալեքսանյանի ինքնաբացարկի միջնորդությունը, ինչից հետո Ալեքսանյանը լքեց նիստերի դահլիճը: Ըստ այդմ՝ նիստը հետաձգվեց: Դատավորը նիստը հետաձգեց և ժամանակ տվեց Արմեն Գևորգյանին՝ գտնելու նոր փաստաբան, ծանոթացնելու գործի նյութերին և հաջորդ դատական նիստին ներկայանալու պաշտպանի հետ, որ չխախտվի արդար դատաքննության իրավունքը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սույն թվականի սեպտեմբերի 28-ին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում