Ներքին 5 տարի առաջ - 11:59 07-09-2021

Բախվել են էլեկտրագնացքը և Mercedes մակնիշի ավտոմեքենան, կան տուժածներ

2021 թվականի սեպտեմբերի 6-ին, Սպիտակ-Վանաձոր վազուրդում գտնվող օրինական գծանցումում տեղի ունեցավ բեռնատար գնացքի և ավտոմեքենայի մասնակցությամբ վթար: Մերսեդես մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը կոպտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, դուրս է եկել ուղեփակոցով արդեն փակված երկաթուղային գծանց և բախվել գնացքին: Այս մասին տեղեկացնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։

Բարեբախտաբար զոհեր չկան, սակայն վարորդը և նրա ընտանիքի անդամները (երկու ուղևոր, այդ թվում՝ երեխա) տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան, իսկ երեխան, Սպիտակի հիվանդանոցում առաջին բուժօգնություն ստանալուց հետո, տեղափոխվեց Երևան:

«Սա սեպտեմբերին գրանցված արդեն երկրորդ վթարն է երկաթուղային գծանցումներում և 13-րդը՝ տարեսկզբից: Բոլոր վթարները տեղի են ունեցել վարորդների կողմից թույլ տված ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումների պատճառով: Հարկ է նշել, որ այս տարի ՃՏՊ-ների աճը նկատվում է ոչ միայն չարտոնված, այլև օրինական անցումներում:

Ավելին, աճում է ցերեկը տեղի ունեցող վթարների թիվը: Հարավկովկասյան երկաթուղին ամեն տարի էական միջոցներ է ներդնում երկաթուղային գծանցումներում անվտանգության մակարդակը բարձրացնելու համար, կանխարգելիչ աշխատանք է իրականացնում բնակչության շրջանում և երթևեկության անվտանգության կանխարգելման գործում համագործակցում է ՀՀ ոստիկանության հետ: Սակայն, ինչպես վթարների վիճակագրությունն է վկայում, իրավիճակը չի բարելավվում:

Ներկայումս վթարների մակարդակը ոչ միայն վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքի համար, հանգեցնում երթևեկության ժամանակացույցի խափանումների, այլև վտանգում է երկաթուղային տրանսպորտի աշխատանքը երկաթուղու առանձին հատվածներում», – նշում է Հարավկովկասյան երկաթուղու գլխավոր տնօրենի տեղակալ, գնացքների անվտանգ երթևեկության գծով գլխավոր վերահսկիչ Սերգեյ Հարությունյանը:

ՀԿԵ-ն հույս ունի, որ ՃՏՊ-ում բոլոր տուժածները շուտափույթ կապաքինվեն, և կրկին անգամ վարորդներին հորդորում է չխախտել ճանապարհային երթևեկության կանոնները: Դիմելով Ճանապարհային ոստիկանությանը, կոչ ենք անում երթևեկության կանոնները դիտավորյալ խախտող վարորդների նկատմամբ կիրառել ամենախիստ միջոցները: Սա կօգնի պահպանել ՀՀ քաղաքացիների կյանքն ու առողջությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան