Արտաքին 5 տարի առաջ - 11:39 07-09-2021

«Մեծ քսանյակը» (G20) պարտավորվել է հասանելի դարձնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը

Հռոմում «Մեծ քսանյակի» երկրների առողջապահության նախարարությունների ղեկավարների հանդիպմանը որոշվել է բյուջետային պարտավորություններ ստանձնել՝ COVID-19-ի դեմ պատվաստումներն ապահովելու համար: Այս մասին միջոցառման մամուլի ասուլիսում հայտարարել է Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան:

«Մեծ քսանյակի» առողջապահության ներկայացուցիչները որոշել են, որ ավելի հարուստ և ավելի զարգացած երկրները պետք է կրեն պատվաստումների համընդհանուր հասանելիության ապահովման ծախսերը, այդ թվում՝ զարգացող երկրներում: Ըստ նրանց՝ առողջության իրավունք պետք է ունենան բոլոր մարդիկ՝ անկախ զարգացած կամ զարգացող երկրում ապրելուց:

«Մեծ քսանյակի» հիմնական խնդիրների շարքում Սպերանցան նշել է պատվաստանյութերի արտադրությունը՝ դրանք աշխարհի բոլոր երկրներին մատակարարելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև բոլոր երկրներում բժշկական օգնության հավասար հասանելիության ապահովումը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան