Ներքին 5 տարի առաջ - 09:10 07-09-2021

Արցախից բռնազավթված Վարանդայի և այլ նմանօրինակ օդանավակայանները չպետք է գործեն. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ «իրար կանաչի կծախենք, կբարեկամանանք» իբր սկզբունքը ճանապարհ է դեպի իրականությունից հեռացում և անդունդ։
Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում իրականում գործում են բացառապես սեփական ուժի և այլ ուժային կենտրոնների հետ համագործակցության վրա հիմնված շատ նուրբ ու բարդ հավասարակշռման մեխանիզմներ։

Ընդ որում, այդ համակարգերում խիստ կարևոր է, դիցուք, ոչ միայն օդանավակայան կառուցելու ցանկությունը և հնարավորությունը, այլ նաև այդ օդանավակայանը օգտագործելու համար թշնամու, որքան էլ տարօրինակ թվա, «բարյացակամությունը»։

Բերեմ շատ ընկալելի օրինակ․ չնայած 1990-ականների մեր անվերապահ հաղթանակին, Արցախում մեր կառուցած օդանավակայանն, ըստ էության, այդպես էլ չգործեց, որովհետև դրա բնականոն աշխատանքի համար իրական սպառնալիք էր Ադրբեջանը։

Այս անգամ արդեն, չնայած թշնամու հաղթանակին, Արցախից բռնազավթված Վարանդայի և այլ նմանօրինակ օդանավակայանները չպետք է գործեն, որովհետև դրանց աշխատանքի համար իրական սպառնալիքներ կարող է ստեղծել արդեն Հայաստանը։

Ի տարբերություն մեզ, Բաքվում շատ հստակ գիտակցում են այս իրականությունը՝ հենց այժմ մեզ պարբերաբար հիշեցնելով, օրինակ, որ Գորիս-Կապան մայրուղին կարող է գործել միայն իրենց «բարյացակամության» դեպքում, մինչդեռ մենք մեր ամենաուժեղ ժամանակահատվածում և նույնիսկ վերջին պատերազմի թոհուբոհում չցանկացանք էլ ընկալել, որ պետք է թշնամուն և նաև միջազգային հանրությանը հասկացնել, որ միայն Հայաստանի և Արցախի բարյացակամության դեպքում է, որ կարող են անվտանգ գործել, դիցուք, Բաքու-Ջեյհան և այլ այդօրինակ նախագծերը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/5b8f8a51d4633d861a6a970a33a18d13

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով