Ներքին 5 տարի առաջ - 23:44 06-09-2021

Վահան Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել կոչով


«Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Վահան Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել կոչով.

«Հայրենակիցնե՛ր.

Հայաստանն (Արցախը ներառյալ) այսօր անորոշության մեջ է։ Մշուշված է մեր ազգի ապագան,որքան էլ որոշ քաղաքական ուժեր աղմկահարեն,որ այն կա։ Շուրջ երեսուն տարի ՀՀ իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի ազգովի հայտնվենք այսպիսի ծանր վիճակում: Խաթարված էր և շարունակվում է խաթարված մնալ Հայաստանի անվտանգությունը. Շահամոլությամբ, այնուհետ սատանիզմով առաջնորդվելով, ՀՀ բոլոր իշխանությունները տարել և տանում են Հայաստանի (Արցախը ներառյալ) պետականության կործանման, խախտելով առաջին հերթին մեր հասարակական համերաշխությունն ու պառակտելով, հասնում են իրենց սև նպատակին.

Կոչս ուղղում եմ Իրական Հայերին, զգոն լինենք, թույլ չտանք մեզ իշխելու, մեզ իրենց նեղ ու սև նպատակներին ծառայեցնելու համար պառակտեն, ջլատեն, թուլացնեն, քանզի դրանից օգտվում է թշնամին՝ թուրքը:

Սիրելի հայրենակիցներ առաջիկայում կանեմ գործնական առաջարկներ, հայտարարություններ, կոչեր. առավել համախմբվելու, պայքարելու, Հայոց պետականությունն ամրապնդելու այս վերկուսակցական Վեհ Ազգային Պաշտպանության գործում։
Ի գործ ի պայքար»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով