Արտաքին 5 տարի առաջ - 13:26 06-09-2021

Հիքմեթ Հաջիևն անդրադարձել է ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատի իրավական մեխանիզմների շուրջ առկա բանավեճերին

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ դեռևս շարունակվում են քննարկումները` Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների մանդատի հետ կապված լրացուցիչ իրավական մեխանիզմների վերաբերյալ:

BBC-ին տված հարցազրույցում Հաջիևը նշել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունն ու գործողությունները իրականացվում են 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն, որը ստորագրել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները:

Հաջիևի խոսքով՝ նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագիրը սահմանել է «քաղաքական և որոշ չափով ՝ իրավական դաշտ» խաղաղապահ ուժերի համար:

«Ինչ վերաբերում է խաղաղապահների մանդատի վերաբերյալ լրացուցիչ համաձայնագրերին և լրացուցիչ իրավական մեխանիզմներին, ապա կողմերի միջև եղել են առաջնային շփումներ այդ հարցի շուրջ, և որոշակի բանավեճեր դեռևս շարունակվում են»,- ասել է Հաջիևը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով