Արտաքին 5 տարի առաջ - 22:53 05-09-2021

Թալիբները հայտարարել են Փանջշիրի մայրաքաղաք ներխուժելու մասին

Թալիբները կիրակի օրը հայտարարել են, որ իրենց ուժերը ներխուժել են Փանջշիր նահանգի մայրաքաղաք՝ Աֆղանստանում վերջին շրջանը, որը դեռևս դիմակայում է թալիբներին, հաղորդում է Reuters- ը:

«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Բիլալ Քարիմին Twitter-ի իր էջում հայտնել է, որ ոստիկանության կենտրոնակայանը և Ռուխահ շրջկենտրոնը՝ գավառի մայրաքաղաք Բազարակի հարևանությամբ, գրավված են, իսկ ընդդիմության ուժերը բազմաթիվ զոհեր են կրել:

Նա նաև հայտարարել է մեծ թվով ձերբակալված և առգրավված մեքենաների, զենքի և զինամթերքի մասին:

Նրա խոսքով՝ ռազմական գործողություններ են ընթանում Բազարակում: Այս տեղեկատվությունը ճշտել հնարավոր չի եղել, նշում է Reuters- ը: Աֆղանստանի ազգային դիմադրության ճակատը դեռ չի մեկնաբանում կատարվածը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան