Ներքին 5 տարի առաջ - 15:02 05-09-2021

Նոր մանրամասներ՝ Գառնիի տաճարում երեկ տեղի ունեցած հարսանիքից․ ԿԳՄՍ հաղորդագրությունը սուտ է

Համացանցում երեկ գիշերվանից բուռն քննարկումների կիզակետում է հայտնվել Գառնիի հեթանոսական տաճար արգելոց-թանգարանի տարածքում անցկացող հարսանյաց հանդեսը՝ մասնավորապես տոնախմբության ընթացքում հնչած «ռաբիս» երաժշտությունը, տաճարի մուտքը 13:00-ից փակելը տուրիստների առջև, ոչ պատշաճ իրազեկելը, իսկ ընդհանրապես պատմամշակութային խոշոր արժեք ներկայացնող կառույցը որպես խնջույքի,հանդիսությունների սովորական օբյեկտ դարձնելու հարցերը:

Օրագիր․news-ը «թարմ հետքերով» փորձեց տեղում ականատեսների պատմածով ճշտել միջոցառման հետ կապված որոշ հանգամանքներ, մանրամասներ: Տաճարի մոտակայքում ապրող բնակիչների, նաև ռեստորանային, ժամանցի և սննդի օբյեկտների աշխատակիցների կարծիքով, տհաճ և անընդունելի է, որ տուրիստները,այցելուները եկել և փակ դռների են հանդիպել, բացի դրանից՝ նշեցին,որ խնջույքում հնչող երաժշտությունը տարբեր ոճի և ճաշակի է եղել, բայց հնչել է նաև համացանցով տարածված «ռաբիս» կատարումը: Ականատեսները հերքեցին նախարարության հաղորդագրությունը, թե երաժշտությունը լսվել է հարակից օբյեկտներից:

Բնակիչները շեշտեցին նաև,որ նման միջոցառումներ էլի են կատարվել,բայց համեմատաբար ուշ ժամերի է փակվել մուտքը,երբ տուրիստների հոսքն ակտիվ չէ: Օրագիր․news-ը փորձեց ճշտել նաև,թե ում պսակադրությունն է եղել, և ինչ կապ ունեն նրանք «ԿԳՄՍ հուշարձանների պաշտպանության»ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի հետ:Այս հարցում լսեցինք հակասական կարծիքներ։

Կարծիք հնչեց,որ սփյուռքահայ զույգի ավանդական հարսանիք է եղել, որի քավորը եղել է անձամբ Արա Թարվերդյանը, իսկ մյուս զրուցակիցը հերքեց այդ լուրը՝ ասելով,որ քավոր լինել-չլինելու մասին ոչ ոք հստակ չգիտի,բայց ասում են՝ ընկերոջ ընտանիքի հարսանիքն է եղել:

Այսօր հայտարարություն տարածեց նաև Գառնիի համայնքապետարանը, ըստ որի՝ իրենք դեռևս օգոստոսի 19-ից գրություն են ուղարկել ԿԳՄՍ պետական հուշարձանների պահպանության ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանին՝ նշելով,որ Գառնիի համայնքապետարանը, համայնքի ավագանին և բնակիչները կտրուկ դեմ են նմանատիպ միջոցառումների անցկացմանը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում և նրա մուտքի փակմանը։ Սակայն օգոստոսի 19-ից մինչև այսօր որևէ արձագանք չեն ստացել:

Ի դեպ, հարսանիքին մասնակցած երգիչներից մեկը Ֆեյսբուքի իր էջում նկարներ է հրապարակել և գրառում կատարել այն մասին, թե ինչու են մարդիկ զարմանում, որ հարսանիքին «ռաբիս» երաժշտություն է հնչել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»