Արտաքին 5 տարի առաջ - 17:59 04-09-2021

Տարհանվածների մի մասը կարող է ահաբեկիչ լինել. ԱՄՆ

Միացյալ Նահանգները կարծում է, որ ԱՄՆ տարհանված մոտ հարյուր աֆղանցիներ կարող են կապ ունենալ «Թալիբան»-ի կամ այլ ահաբեկչական խմբավորումների հետ: Այս մասին հաղորդել է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Մասնավորապես, Աֆղանստանից Միացյալ Նահանգներ ավելի քան 30 հազար տեղափոխվածներից մոտ 10 հազարը լրացուցիչ ստուգումների կարիք ունի: Դրանցից մոտ հարյուր մարդ ԱՄՆ իշխանություններից ստացել են «կարմիր տարբերանշան»: ԱՄՆ-ում կարծում են, որ նրանք կարող են կապ պահպանել թալիբների կամ այլ ահաբեկչական խմբավորումների հետ:

Միաժամանակ, հեռուստաալիքի զրուցակիցներն ընդգծել են, որ եթե մարդը «կարմիր տարբերանշան» է ստացել, դա չի նշանակում, որ նա անպայման ահաբեկիչ է և սպառնալիք է ներկայացնում երկրի ու նրա քաղաքացիների համար:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան