Ներքին 5 տարի առաջ - 11:22 04-09-2021

Գանձաքարի դպրոցը հիմնովին վերակառուցվում է. այն ոչ սեյսմակայուն դպրոցներից ամենախոցելին էր

Տավուշի մարզի Գանձաքար համայնքի՝ 1960թ․ կառուցված դպրոցը երբեք չի նորոգվել։ Սեյսմակայունության տեսանկյունից այն համարվում է ամենախոցելիներից մեկը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ դպրոցի հիմնովին վերակառուցման նպատակով ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից ներդրվել է 1 միլիարդ 882 միլիոն դրամ։ Այն ընդգրկված է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրում։

Նոր կառուցվող կրթօջախն իր հարկի տակ կընդունի 480 աշակերտի, որոնց համար կստեղծվեն ժամանակակից կրթություն ստանալու համար անհրաժեշտ բոլոր պայմանները. դպրոցը հարմարեցված կլինի ներառական կրթության համար, կունենա հարմարավետ դասասենյակներ, սպորտդահլիճ, հանդիսությունների դահլիճ, լաբորատորիաներ, վերելակ և այլն։

Դպրոցի շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է օգոստոսին։ Նկարում՝ ապագա տեսքն ու մոդելավորումն է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում