Արտաքին 5 տարի առաջ - 22:34 03-09-2021

Գիտնականները պարզել են, թե երբ է տեղի ունեցել կորոնավիրուսի առաջին համաճարակը

Սարբեկովիրուսները՝ կորոնավիրուսի ենթատեսակները, որոնք ներառում են SARS-CoV-2-ը, տասնյակ հազարավոր տարիներ առաջ համաճարակների պատճառ են դարձել, պարզել են Օքսֆորդի համալսարանի վիրուսաբանները: Այս մասին նրանք մանրամասն պատմում են «Current Biology» ամսագրում լույս տեսած հոդվածում:

Չնայած էվոլյուցիայի արագ տեմպերին՝ վարակել կարողանալու անհրաժեշտությունը խիստ սահմանափակումներ է դրել վիրուսների զարգացման վրա: Հետազոտողները վերստեղծել են SARS-CoV-2-ի էվոլյուցիան՝ հաշվի առնելով այս սահմանափակումները: Պարզվել է, որ SARS-CoV-2-ի և SARS-CoV-1-ի վերջին ընդհանուր նախնին գոյություն է ունեցել ավելի քան 21 հազար տարի առաջ, ինչ: Բացի դրանից՝ այս տվյալները համահունչ են հին մարդկանց գենոմային տվյալների վերլուծության արդյունքներին. մոտ 21 հազար տարի առաջ մարդիկ արդեն տառապում էին կորոնավիրուսային համաճարակից:

Աշխատության հեղինակները հույս ունեն, որ կարող են վերականգնել այլ վիրուսների էվոլյուցիոն փոփոխությունները: Այսպիսով՝ նրանք արդեն հաստատել են, որ հեպատիտ C վիրուսը, ըստ երևույթին, շրջանառվել է կենդանիների շրջանում կես միլիոն տարի առաջ, իսկ մոտ 150 հազար տարի առաջ այն տարածվել է մարդկանց շրջանում Աֆրիկայից գաղթելիս:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան