Ավելին 5 տարի առաջ - 21:57 03-09-2021

Աշխարհի ամենահիասթափեցնող տեսարժան վայրերը

Buzfeed պորտալը հրապարակել է աշխարհի ամենահիասթափեցնող տեսարժան վայրերի ցուցակը, որը կազմվել է՝ ընթերցողների կարծիքների վրա հիմնվելով:

Առաջին տեղը զբաղեցնում է Իտալիայի Վերոնա քաղաքում գտնվող Ռոմեոյի և Ջուլիետի պատշգամբը: Ենթադրվում է, որ այն ոգեշնչել է Վիլյամ Շեքսպիրին «Ռոմեո և Ջուլիետը» գրելիս: Բայց իրականում սա առասպել է. պատշգամբը ստեղծվել է ավելի ուշ: Բայց դրա տակ ամեն օր հազարավոր զբոսաշրջիկներ են հավաքվում, և անհնար է քայլել այդ փողոցով:

Երկրորդ տեղում Նևադայի Գրանդ Կանյոնի ապակե կամուրջն է: Նշվում է, որ Վեգասից այնտեղ հասնելու համար պահանջվում է մի քանի ժամ, կամրջի մուտքն ինքնին արժե 30 դոլար, իսկ լուսանկարելն արգելվում է:

Երրորդ տեղում Պերուի Մաչու Պիկչու քաղաքն է: Ընդգծվում է, որ այնտեղ միշտ շատ զբոսաշրջիկներ կան:

Չորրորդ տեղը զբաղեցրել է Իսրայելում գտնվող Մեռյալ ծովը: Նշվում է, որ տարածքը շատ տաք է, տաք է և ծովի ջուրը, բացի դրանից՝ աղը ցավոտ զգացողություններ է առաջացնում մաշկի վրա:

Հինգերորդ տեղում Չինական մեծ պատն է: Այն լեփ-լեցուն է զբոսաշրջիկներով, ավելին՝ դրա զգալի մասը վերափոխվել է: Պատի օրիգինալ հատվածը կոչվում է «Սիմատայ», այն գտնվում է Պեկինից 120 կմ հեռավորության վրա, գիտակները խորհուրդ են տալիս այցելել հենց այդտեղ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում