Արտաքին 5 տարի առաջ - 19:56 03-09-2021

Վրաստանում գրանցվել է COVID-19-ի դեմ պատվաստված հիվանդների մահվան 3 դեպք

Վրաստանում ամբողջովին պատվաստված քաղաքացիների շրջանում գրանցվել է COVID-19-ով հիվանդների ընդամենը երեք մահ: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

«Ցավոք, երկու անգամ պատվաստված մարդկանց շրջանում մենք ունենք երեք մահ»,- ասել է Գամկրելիձեն լրագրողների համար վեբինարի ընթացքում:

Նա չի հստակեցրել, թե ինչ պատվաստանյութով են պատվաստված եղել մահացածները: Վրաստանում լիովին պատվաստված անձի առաջին մահը գրանցվել է օգոստոսի 23-ին, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությունը:

Միևնույն ժամանակ, Գամկրելիձեն ընդգծել է, որ պատվաստումը նվազեցնում է COVID-19- ով վարակման վտանգը, սակայն, առաջին հերթին, այն պաշտպանում է հիվանդության ծանր ընթացքից և մահից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան