Արտաքին 5 տարի առաջ - 14:42 03-09-2021

Տղամարդը մեկ շաբաթ ոտքով քայլել է՝ եռակի սպանություններից հետո ոստիկանությանը հանձնվելու համար

Խաբարովսկի երկրամասում տղամարդը մեկ շաբաթ ոտքով քայլել է, որպեսզի հանձնվի ոստիկանությանը՝ եռակի սպանություն կատարելուց հետո. նա ձերբակալվել է: Այս մասին հաղորդում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով Ռուսաստանի ՔԿ Խաբարովսկի երկրամասի և Հրեական ինքնավար մարզի հարցերով քննչական վարչության պետի ավագ օգնական Դարիա Նեմցևային:

Կոնֆլիկտը, Քննչական կոմիտեի տվյալներով, տեղի է ունեցել Խաբարովսկի երկրամասի Օխոտսկի շրջանի եղջերվաբուծական ֆերմայի տարածքում: Սպանությունները տեղի են ունեցել ալկոհոլային խմիչքներ խմելու ֆոնին. ոստիկանությանը հանձնված տղամարդը նախ զենքով սպանել է բաժակակցին, որից հետո կրակել է երկու կանանց, ովքեր նույնպես գտնվում էին եղջերվաբուծական ֆերմայում:

Տղամարդը ստիպված է եղել Օխոտսկի մոտակա բնակավայր հասնել ոտքով մեկ շաբաթվա ընթացքում՝ ֆերմայի հետ տրանսպորտային հաղորդակցության բացակայության պատճառով: Օխոտսկ գյուղում ոստիկանությանը հանձնված տղամարդը կալանավորվել է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար