Ներքին 5 տարի առաջ - 13:13 03-09-2021

Ռուս խաղաղապահները խմելու ջրով ապահովել են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 1500 բնակչի. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներւ խմելու ջրով ապահովել են Ստեփանակերտի և Լեռնային Ղարաբաղի առանձին շրջանների ավելի քան 1500 բնակչի: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Հաղորդվում է, որ վերջին երկու շաբաթում ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար կենտրոնի զինծառայողները ավելի քան 30 շրջայց են իրականացրել և ավելի քան 200 տոննա խմելու ջուր են տրամադրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Հումանիտար առաջադրանքի կատարման համար խաղաղապահները 2 ջրատար մեքենա են օգտագործել՝ յուրաքանչյուրը 5 խորանարդ մետր ծավալով:

Մինչև ջրային կայանի վերականգնողական և խողովակների տեղադրման աշխատանքների ավարտը, խաղաղապահներն ամեն օր ապահովում են տեղի բնակիչներին խմելու ջրով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի