Սպորտ 5 տարի առաջ - 11:14 03-09-2021

Հովհաննես Գաբուզյանը հաշտություն կնքեց թուրք Մուստաֆա Յիլմազի հետ

Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության 8-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանը հաշտություն կնքեց թուրք Մուստաֆա Յիլմազի հետ: Հայաստանի գործող չեմպիոնն իր օգտին 3-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց և վաստակած 6 միավորով շարունակում է առաջատարների հետապնդումը:

Նա ընդամենը կես միավոր է զիջում աղյուսակը գլխավորող Անտոն Դեմչենկոյին, Վինսենտ Կեյմերին և Ռաուֆ Մամեդովին:

8-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ տոնեցին Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հայկ Մարտիրոսյանը: Ռոբերտը մրցում էր Հանս Ստեֆանսոնի հետ, Հայկի մրցակիցը Յուրայ Դրուսկան էր: Հովհաննիսյանը 5,5 միավորով բարձրացավ 15-րդ հորիզոնական: Հայկը վաստակել է 5 միավոր:

Գաբրիել Սարգսյանը հաշտություն կնքեց Եվգենի Ռոմանովի հետ, Սամվել Տեր-Սահակյանն էլ ոչ-ոքի խաղաց Մաթեյ Սեբենիկի հետ: Գաբրիելն ունի 5,5 միավոր, Սամվելի օգտին գրանցված է 5 միավոր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով