Ներքին 5 տարի առաջ - 20:57 02-09-2021

ԱԻ նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը սեպտեմբերի 2-ին հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի նորանշանակ ղեկավար, փոխգնդապետ Դանիել Մ. Սինգլթոնի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, հանդիպմանը մասնակցել են նաև ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսը, դեսպանատան երկկողմանի համագործակցության գծով սպա, մայոր Մայքլ Հեյզը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ռազմական ծրագրերի համակարգող Անի Մելքումյանը:

Նախարար Փիլոյանը շնորհավորելով Դանիել Մ. Սինգլթոնին և Գրեգորի Փայփսին նոր նշանակման առթիվ՝ հույս է հայտնել, որ այսուհետ ևս ոչ միայն կյանքի կկոչվեն արդեն նախանշված ծրագրերը, այլ նոր համագործակցության մեկնարկ կտրվի: Փիլոյանն, ի թիվս համագործակցության այլ ծրագրերի, շնորհակալությամբ ընդգծել է ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարության մարդասիրական ծրագրի շրջանակներում մի շարք փրկարարական ջոկատների բազաների վերակառուցման ու արդիականցման ծրագրերը: Մասնավորապես, անդրադարձ է եղել այդ ծրագրի շրջանակներում իրականացվող ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրի 2 նոր հրշեջ-փրկարարական շենքի կառուցման, իսկ Ախուրյանում՝ հիմնանորոգման աշխատանքներին:

ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսն իր հերթին վստահեցրել է, որ համագործակցության ընթացիկ ծրագրերը ոչ միայն կշարունակվեն նույն արդյունավետությամբ, այլև կամրապնդվեն, «քանի որ այն լավ հիմքերի վրա է դրված»: Կողմերը քննարկել են փոխգործակցության հնարավոր ուղղությունները և վերահաստատել իրենց պատրաստակամությունը դրանց արդյունավետ իրականացման համար: Հանդիպման ավարտին Փիլոյանը հյուրերին հրավիրել է մասնակցելու սեպտեմբերի 3-ին ԱԻՆ Լուսակերտի ուսումնական կենտրոնում կայանալիք «Ուժեղ երկրաշարժի դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումն աղետի գոտում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»