Ներքին 5 տարի առաջ - 20:27 02-09-2021

Արա Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը լիովին անհիմն է, և դա հնարավոր է լինելու դատարանում ապացուցել․ փաստաբան

Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանին մեղադրանք առաջադրելու օրը նաև հայտարարել են, որ նախաքննությունը արդեն իսկ ավարտված է և գործն ուղարկում են դատարան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Արա Մկրտչյանի փաստաբանը։

«Այսինքն՝ նախաքննության ավարտը և մեղադրանք առաջադրելը մի քանի ժամվա տարբերությամբ է տեղի ունեցել։ Առաջադրված մեղադրանքը լիովին անհիմն է, և դա հնարավոր է լինելու դատարանում ապացուցել։ Տվյալ գործի շրջանականներում որևէ անձ չի նշում, որ պարոն Մկրտչյանն իրեն սպառնացել է, սակայն նման փաստերի առկայության պայմաններում պարոն Մկրտչյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, և նախաքննությունն էլ արդեն ավարտվել է։ Այն անձինք, որոնք ցուցմունք են տվել և հստակ արձանագրել, որ պարոն Մկրտչյանի կողմից իրենց նկատմամբ որևէ սպառնալիք տեղի չի ունեցել, բնականաբար, այդ անձինք հարցաքննվելու են նաև դատարանում։ Ձայնագրությունն էլ, որն առկա պետք է դատական գործի ընթացքում պարզվի, թե ինչ աղբյուրից է ձեռք բերվել, քանի որ անհայտ աղբյուրներից ձեռք բերված տվյալները որպես ապացույց չեն կարող օգտագործվել»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 154.2-րդ հոդվածի 5.1-րդ մասի 2-րդ կետով: Ըստ մեղադրանքի՝ Մկրտչյանը իր ղեկավարած համայնքի բնակիչներին հարկադրել ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ միաժամանակ պահանջ ներկայացնելով ընտրելու «Պատիվ ունեմ» դաշինքին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան