Արտաքին 5 տարի առաջ - 13:18 02-09-2021

Բրիտանացի գիտնականները բացահայտել են կորոնավիրուսի ախտանիշները, որոնք ի հայտ են գալիս երեխաների մոտ բուժումից մի քանի ամիս անց

UCL մանկական առողջության ինստիտուտի մանկաբույժ Թերենս Սթիվենսոնը հայտարարել է, որյուրաքանչյուր յոթերորդ երեխան կորոնավիրուսից ապաքինվելուց երեք ամիս անց զգում է COVID-19-ի մշտական ախտանիշները: Հաղորդում է Daily Mail-ը:

Բժիշկները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել է 11-17 տարեկան յոթ հազար երեխա: Գիտնականները պարզել են, որ անցած տարվա հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում հետազոտվողների կեսի ՊՇՌ թեստի արդյունքները եղել են դրական: Նրանց տվյալները համեմատվել են նույն չափի խմբի հետ, որը նույն ժամանակահատվածում բացասական արդյունքներ է գրանցել:

Կորոնավիրուսից ապաքինված հիվանդների 14%-ը հայտնել է, որ երեք ամիս հետո տառապում է երեք ախտանիշով: Մոտ 7%-ը նշել է, որ ունենում է կորոնավիրուսի հինգ կամ ավելի նշաններ: Ամենատարածված ախտանիշներից երեխաներն առանձնացրել են գլխացավերն ու հոգնածությունը: Դեռահասների շրջանում կորոնավիրուսից լուրջ հետևանքներ չեն հայտնաբերվել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան