Արտաքին 5 տարի առաջ - 18:59 01-09-2021

Թալիբները նահանգապետ են նշանակել իրենց վերահսկողության տակ չգտնվող Փանջշերում

Թալիբները նշանակել են Փանջշեր նահանգի նահանգապետ: Այն շարունակում է վերահսկվել հակաթալիբական դիմադրության ուժերի կողմից՝ Ահմադ Մասուդի առաջնորդությամբ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գրոհայինները շրջափակել են տարածաշրջանը: Նրանք փորձել են պայմանավորվել դիմադրության առաջնորդների հետ, սակայն դա նրանց չի հաջողվել: Մասուդը պահանջել է Փանջշերը հայտարարել անվտանգ տարածք, որտեղ չեն մտնի «Թալիբան»-ի ուժերը: Գրոհայինները դրան չեն համաձայնել:

Մասուդը հայտարարել է, որ պատրաստ է դադարեցնել իր գործունեությունը, եթե թալիբները ապահովեն քաղաքացիների ազատությունն ու իրավահավասարությունը և ստեղծեն նոր ինկլյուզիվ կառավարություն: Հակառակ դեպքում նա մտադիր է շարունակել դիմադրությունը տարածաշրջանում գրոհայինների դեմ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի