Ներքին 5 տարի առաջ - 15:06 01-09-2021

Լրագրողների նկատմամբ ուժ կիրառելն անվտանգության հետ որևէ կապ չունի. ՄԻՊ ներկայացուցիչ

ԱԺ-ում լրագրողների սահմանափակումները և պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ սահմանափակումներն իրականում որևէ կապ չունեն անվտանգության հետ և նպատակ ունեն սահմանափակել լրագրողների աշխատանքը, խոչընդոտել լրագրողների մասնագիտական գործունեությունը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Նունե Հովսեփյանը:

ՄԻՊ ներկայացուցիչը շեշտեց, որ որևէ հիմք չկա լրագրողների աշխատանքը ԱԺ օթյակներում սահմանափակելու համար: «Մեզ հետ զրույցում լրագրողները բարձրացրել են մի քանի խնդիր: Մասնավորապես՝ եղել են դեպքեր, երբ լրագրողներին հեռացրել են այն ժամանակ, երբ զգացել են, որ ինչ-որ միջադեպ է հասունանում: Եղել է դեպք, երբ լրագրողներին հեռացրել են միջադեպը որոշակի ժամանակ լուսաբանելուց հետո: Որևէ իրավական հիմք չկար այստեղ լրագրողների իրավունքները սահմանափակելու համար»,- ընդգծեց Նունե Հովսեփյանը:

Հովսեփյանն ասաց նաև, որ կիրառվել են երկակի ստանդարտներ. «Անվտանգոթյան աշխատակիցները երբեմն լրագրողներին օթյակներից հանելուց ֆիզիկական ուժ են կիրառել, կամ, երբ նկատել են, որ լրագրողը նկարահանում է այդ գործընթացը, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները քաշքշում լրագրողներին, ավելի բիրտ ուժ են կիրառել:

Մյուս կարևոր խնդիրն անվտանգության աշխատակիցների կողմից ներկայացվող չնկարահանելու արգելքն է: Հնարավոր չէ աշխատանքը կազմակերպել այնպես, որ որևէ անվտանգության աշխատակից չհայտնվի քո օբյեկտիվի առաջ: Բացի այդ, լրագրողները չպետք է զրկվեն էքսկլյուզիվ նյութեր անելու, պատգամավորներին ուղիղ հարցեր տալու հնարավորությունից, իսկ առկա կարգավորումները նման հնարավորություն չեն տալիս»,- ասաց Հովսեփյանը:

ՄԻՊ ներկայացուցիչը շեշեց, որ հաճախ լրագրողները պետական մարմինների մոտ ընկալվում են որպես իրենց աշխատանքի խոչընդոտ. «Պետք է հասկանալ, որ լրագրողները պետություն-հասարակություն օղակն են ամուր պահում և որքան ազատ են նրանք գործում, այնքան ավելի բարձր է երկրում ժողովրդավարության արժեքը»,- ընդգծեց ՄԻՊ-ի ներկայացուցիչը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան