Արտաքին 5 տարի առաջ - 09:06 01-09-2021

Բայդենը հայտարարել է, որ ստիպված էր կատարել «Թալիբանի» հետ Թրամփի համաձայնագիրը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ամերիկյան ժողովրդին հղված ուղերձում ասլ է, որ ստիպված էր կատարել այն համաձայնությունը, որը նախորդ վարչակազմը կնքել էր թալիբների հետ, հակառակ դեպքում պատերազմ կլիներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Իմ նախորդը՝ նախկին նախագահը [Դոնալդ Թրամփը] համաձայնագիր է ստորագրել թալիբների հետ: Իմ ժամանման պահին թալիբները 2001 թվականից ի վեր ամենաուժեղ դիրքում էին: Մենք կանգնած էինք մի պարզ ընտրության առջև՝ լքել երկիրը կամ, առանց այնտեղից դուրս գալու, տասնյակ հազարավոր այլ զորքեր ուղարկել այնտեղ: Դա իսկական ընտրություն էր՝ պատերազմը կանխելու կամ շարունակելու միջև»,- ասել է ամերիկացի առաջնորդը: