Արտաքին 5 տարի առաջ - 18:58 31-08-2021

Թուրքիայում 9 կին բանտարկյալներ պատժվել են քրդերեն երգելու համար

Թուրքիայում Էլազըղի (Խարբերդ) կանանց փակ բանտում 9 բանտարկյալների քրդերեն երգելու համար 1 ամիս ժամկետով զրկել են հաղորդակցության և տեսակցության հնարավորությունից։ Այս մասին սոցիալական ցանցի իր էջում հայտնել է պատժված բանտարկյալների շարքում գտնվող «Ժողովրդավարական հասարակություն կոնգրեսի» համանախագահ Լեյլա Գյուվենի դուստրը՝ Սաբիհա Թեմիզքանը, փոխանցում է ermenihaber-ը:

9 կին բանտարկյալների նկատմամբ քրդերեն երգելու հիմքով կարգապահական հետաքննություն է սկսվել։

Ժողովրդավարական հասարակություն կոնգրեսի համանախագահ Լեյլա Գյուվենից զատ, պատժվածների շարքում են եղել նաև Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) Դիարբեքիրի նահանգային կառույցի համանախագահ Հուլյա Ալյոքմենը, «Ճնշվածների սոցիալիստական կուսակցության» փոխնախագահ Ֆաթհիյե Օք Չիչեքը։

Հետաքննության շրջանակում կազմված արձանագրության մեջ նշվել է, որ բանտարկյալները երգեր են կատարել «անհասկանալի ինչ-որ լեզվով»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով