Ներքին 5 տարի առաջ - 18:35 31-08-2021

ՄԻԵԴ-ի վճռով ՀՀ-ն Սասուն Միքայելյանին կփոխհատուցի 9 հազար եվրո

Հայաստանի կառավարությունը Սասուն Միքայելյանին պետք է վճարի 9000 եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 3800 եվրո՝ ծախսերի դիմաց։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր՝ օգոստոսի 31-ին, հրապարակել է Սասուն Միքայելյանի՝ Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված հայցով որոշումը, որն առնչվում է 2008 թ. դեպքերից հետո նրա դեմ հարուցված քրեական գործին։

Դատարանը համարել է, որ խախտվել է Կոնվենցիայի 11-րդ հոդվածը (Հավաքների և միավորման ազատություն)։

Հիշեցնենք, որ ԵԿՄ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը 2008-ի հետընտրական իրադարձություններից հետո դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման եւ 3 տարուց ավելի անցկացրել բանտում։ Նա համաներմամբ ազատ է արձակվել է 2011-ի մայիսին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար